Սեյրան Օհանյանը կոփում է մարմինը (Տեսանյութ)

Սեյրան Օհանյանը կոփում է մարմինը (Տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը սառը լողավազանում կոփում է մարմինը։

Տեսանյութում էլ ցույց է տալիս՝ ինչպես է ինքը մտնում սառը ջրի մեջ և ինքն իրեն ասում․ «Բրավո»։

Լուսանկարներին կից Սեյրան Օհանյանը գրառում է կատարել․

«Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը»։

Կարծես այս ամենը ավանդույթ է դարձել նրա մոտ, և ամեն տարի այս օրերին նա լուսանկարներ և տեսանյութ է հրապարակում իր էջում, սառցե լողավազանից։

Նշենք, որ անցած տարի այս օրը նա նույնպես լուսանկարներ էր հրապարակել սառցե լողավազանից, և կից գրել՝

«Ամենամեծ հայտնագործությունը, որ կարող ես անել քեզ համար, այն գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր, թե դա գերազանցում է քո ուժերը․․․»։

Տեսանյութը ստորև