Սեմյոնովկա համայնքում փորձարկվել է էլեկտրոնային գրանցման համակարգը «Առավոտ»

Գեղարքունիքի մարզի Դարանակ, Արծվանիստ եւ Սեմյոնովկա համայնքներում այսօր ընթանում էր Ավագանու անդամի ընտրություններ: Սեմյոնովկա համայնքում փորձարկվում էր էլեկտրոնային գրանցում իրականացնող սարքավորումը, որով կանցկացվի նաեւ ապրիլյան ընտրությունները:

Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքի բնակիչները մեծ ոգեւորությամբ են մասնակցում ընտրությանը, քանի որ այնտեղ փորձարկվել է էլեկտրոնային գրանցման համակարգը. «Բնակիչները անձնագրերով մոտենում են, էլեկտրոնային սարքի միջոցով տվյալները անցկացնում, կտրոնը ստանում եւ մասնակցում ընտրությանը:

Մեր ընտրացուցակը սարքի մեջ է եւ փորձի համար դիտորդներից մեկի անձնագրի տվյալները գրելուց՝ կարմիր գիծ  ցույց տվեց եւ նշեց, որ նման ընտրող չկա»: Համայնքի ղեկավարի համոզմամբ՝ այս տարբերակով անցկացվող ընտրությունները ամենաարդարը կլինի. «Փորձի համար նաեւ նույն անձնագրով փորձել ենք սարքի ճշգրտությունը եւ այն կարմիր գիծ է ցույց տվել եւ նշել, որ այդ անձնագրով արդեն ընտրությանը մասնակցել են: Բնակիչները լրիվ համոզված են, որ իրենց ձայնը տեղ կհասնի»:

Նյութի սկզբնաղբյուր` aravot.am