ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է տիկին Գյուլումյանի վարույթում գտնվող գործերին, այսինքն՝ այն գործերին, որոնցով Ալվինա Գյուլումյանը հանդիսանում է որպես զեկուցող դատավոր, ապա այս պահի դրությամբ նրա վարույթում է գտնվում 3-4 գործ։

Հարցին, թե ինչ կլինի այդ գործերի ճակատագիրը և կա արդյո՞ք համապատասխան ընթացակարգ, եթե այդուհանդերձ, ի հեճուկս Սահմանադրության՝ դադարեցվեն Ալվինա Գյուլումյանը պատասխանել է, որ ոչ մի կարգավորում չկա և ենթադրվում է, որ ՍԴ նախագահը կամ նախագահի լիազորությունները կատարողը դրանք կվերամակագրի։