ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը 18 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել

ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը 18 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել: 47-ամյա Արևիկ Պետրոսյանը սահմանադրական դատարանի անդամ է շուրջ 9 տարի. նա պաշտոնը ստանձնել է 2010 թվականի օգոստոսի 12-ին: Մինչ այս եղել է ԱԺ պատգամավոր:

2011 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2010-ի վերջին ունեցել է 15 միլիոն դրամ խնայողություն, իսկ 2011-ի վերջին՝ 17,5 միլիոն դրամ: 2011-ին նրա եկամուտները ստացվել են աշխատանքի դիմաց վարձատրություններից, ընդհանուր շուրջ 6,7 միլիոն դրամ:

2012-ին խնայողությունները կազմել են 20 միլիոն դրամ, իսկ աշխատանքի դիմաց վարձատրությունից ստացված եկամուտը շուրջ 7,5 միլիոն դրամ:

Հետաքրքիր է տիկին Պետրոսյանի 2013 թվականի տարեկան հայտարարագիրը: Այս տարվա ընթացքում նրա դրամով խնայողությունները մեծապես նվազում են՝ կազմելով 500 հազար դրամ, և ավելանում են դոլարային խնայողություններ՝ 90 հազար դոլար: Ենթադրվում է, որ հենց այս 90 հազար դոլարն էլ նա փոխառությամբ է հանձնում:

Այս տարի ՍԴ անդամի եկամտային աղբյուրները նույնպես էապես տարբերվում են նախորդ տարիներից. աշխատավարձից ստացված գումարը կազմում է շուրջ 6 միլիոն դրամ, քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը՝ շուրջ 1,7 միլիոն դրամ, իսկ ամենախոշոր եկամուտը ստացվում է նվիրատվությունից՝ 18 միլիոն դրամ: Ընդհանուր եկամուտը կազմում է 25,77 միլիոն դրամ:

2014 թվականին Արևիկ Պետրոսյանը ևս 10 հազար դոլար է փոխառությամբ հանձնել: Եվ տարվա ընթացքում նրա հանձնած փոխառությունների ամբողջական գումարը՝ 100 հազար դոլարը վերադարձվել է:

Նրա խնայողությունները կազմել են 46 միլիոն դրամ և 3500 դոլար: Իսկ եկամուտը կազմել է շուրջ 9,95 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է 8,1 միլիոն դրամ, 1,3 միլիոն դրամ ստացվել է փոխառությունների դիմաց տրվող տոկոսագումարից, իսկ մնացած մասը՝ քաղացիաիրավական պայմանագրերով ստացված գումարից:

2015-ի ընթացքում նույնպես նա 90 հազար դոլար է փոխառությամբ հանձնել: Այս տարվա ավարտին նրա խնայողությունները կազմել են 3,5 միլիոն դրամ: Իսկ եկամուտը կազմել է 9,73 միլիոն դրամ, որից աշխատավարձը շուրջ 9,2 միլիոն դրամ է եղել, իսկ մնացած մասը ստացվել է քաղաքացիաիրավական պայմանագրերով գործարքներից:

2016-ի ընթացքում նրա հանձնած 90 հազար դոլար փոխառությունից վերադարձ չի եղել: Խնայողությունները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 10,1 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է շուրջ 9,4 միլիոն դրամ, իսկ մյուս մասը ստացվել է քաղաքացիաիրավական պայմանագրերով գործարքներից:

2017-ին նույնպես նրա հանձնած 90 հազար դոլար փոխառությունից վերադարձ չի եղել: Խնայողությունները կազմել են 1,5 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ շուրջ  14,5 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է շուրջ 9,5 միլիոն դրամ, շուրջ 4 միլիոն դրամը՝ փոխառության դիմաց ստացված տոկոսագումարներից, իսկ մյուս մասը ստացվել է քաղաքացիաիրավական պայմանագրերով գործարքներից:

Արևիկ Պետրոսյանը 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել:

Աղբյուր՝ iravaban.net