«Սա պարտադրված ընտրություն էր»․ Արփինե Հովհաննիսյան

Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավորի թեքնածու Արփինե Հովհաննիսյանը 9/35 տեղամասում  մասնակցում է ընտրություններին։

«Ես ընտրությանը մասնակցել եմ հանուն Ժողորդավարական և միասնական պետության ապագայի համար։ Մենք մեր ընտրությամբ  ամեն ինչ պետք է անենք, որ ստեղծվի մի երկիր, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, այլ ընդունվում է որպես տարբերվող կարծիքի պատասխան։

Պատգամավորի թեքնածուն շեշտեց, որ ընտրությունը նոր է սկսվել, բայց արդեն կան բազում ահազանգեր․

«Խախտումները հիմնականում եղել են ուղորդումների, քարոզչության տեսքով։ Տարբեր ընտրատեղամասերում Իմ քայլի քվեաթերթիկը առաջինն են դնում և տալիս, տարածում են Դավիթ Շահնազարյանի քարոզչական նյութերը»։

Արփինե Հովհաննիսյանը այս ընտրությունը որակեց կարևոր, բայց նաև պարտադրված, քանզի նախընտրական ժամանակահատվածը շատ քիչ էր։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվիր ընկերներիդ հետ