«ՍԱՍ»-ի նախընտրական ձայնագրության «հերոսը» Արտակ Սարգսյանի եղբայրն էր

«ՍԱՍ»-ի նախընտրական սկանդալային ձայնագրության համար՝ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր հանդիպել է լրագրողների։

Արթուր Դավթյանը զրույցում հայտարարել է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած աղմկահարույց ժողովի ժամանակ աշխատակիցների հետ ծաղրի ու սպառնալիքի ոճով խոսողը «ՍԱՍ» գրուպի սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրն է:

Արթուր Դավթյանը նշել է. «Հանցակազմի հատկանիշներ այդ իրադարձությունը չի պարունակում»: