Սասուն Միքայելյանին առաջին օգնությունն են ցուցաբերում (Տեսանյութ)

Սասուն Միքայելյանին առաջին օգնությունն են ցուցաբերում (Տեսանյութ)

Armlur.am-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են առաջին օգնություն ցուցաբերում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին։

Սասուն Միքայելյանին առաջին օգնությունը ցուցաբերել են Արցախում: Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահը բեկորային վիրավորում էր ստացել մեջքի և ոտքի շրջանում, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում:

սասուն միքայելյան

Նշենք, որ մի քանի օր առաջ Երկրապահները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ մեկնեցին առաջնագիծ։

Երկրապահ կամավորականների միությունում այս օրերին զանգերն ու կամավորների մուտքն աննախադեպ է: Դիմում են առաջնագիծ մեկնելու, հնարավոր ամեն ինչով օգնելու նպատակով: Օգնում են ով ինչով կարող է՝ դասավորում են զինվորի անհատական բժշկական պայուսակներ, հագուստ, ծխախոտ, սնունդ ու ջրեղեն են բաշխում:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում