Սաուդյան Արաբիայում փակվում են թուրքական դպրոցները

Սաուդյան Արաբիայում փակվում են թուրքական դպրոցները

Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց:

Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները, հայտնում է Ermenihaber-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց:

Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։ Ավելի վաղ թագավորությունում բոյկոտել էին թուրքական ապրանքները: