Սաուդյան Արաբիայում հարսնացուն փեսացուից պահանջել է ամուսնանալ նաև իր ընկերուհիների հետ

Սաուդյան Արաբիայում հարսնացուն փեսացուից պահանջել է ամուսնանալ նաև իր ընկերուհիների հետ

Սաուդյան Արաբիայում ուսուցչուհիներից մեկը անսովոր պահանջ է ներկայացրել տղամարդուն, որը նրան ամուսնության առաջարկ է արել:

Նա ասել է, որ կամուսնանա միայն այն դեպքում, եթե իր ապագա ամուսինը համաձայնի ամուսնանալ նաև նույն դպրոցում աշխատող իր երկու ընկերուհիների հետ:

Ինչպես գրում է Gulfnews.com կայքը, նման առաջարկը անակնկալի է բերել փեսացուին: Տղամարդը խոստովանել է, որ վճռել է չընդունել այդ առաջարկը, սակայն ընկերներն ու ազգականները տարհամոզել են:

Ամուսնությունից հետո նա երեք բնակարան է գնել մեկ շենքում, որպեսզի իր կանայք միմյանցից առանձին ապրեն: