Սան Մարինո պետությունը, Եվրոպայի ամենահին պետությունն է

Սան Մարինո պետությունը, Եվրոպայի ամենահին պետությունն է։

Իտալերենից՝ Serenissima Repubblica di San Marino, բառացի՝ Սան Մարինոյի Սրբագույն Հանրապետություն, պետություն Եվրոպայում, որը ամբողջովին շրջապատված է Իտալիայով։

Սան Մարինո հայտնի է որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը ամբողջապես շրջապատված է Իտալիայով, գտնվում է իտալական թերակղզու (Ապենինյան) հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։

Տարածքը կազմում է 61 կմ², բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։

Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թվականի սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մարինոյի կողմից։

Երկրի տնտեսությունը հենվում է ֆինանսական, արդյունաբերության ծառայությունների և զբոսաշրջության վրա։ Սան Մարինոն ամենահարուստ երկրներից է աշխարհում ՀՆԱ (մեկ շնչի հաշվի) առումով։ Երկիրն ունի ամենացածր գործազրկության տեմպերը Եվրոպայում:

Ավանդույթի համաձայն` Սուրբ Մարինոն թողել է այսօրվա Խորվաթիայի կազմի֊ մեջ գտնվող Արբա կղզին և իր ընկերոջ Լեոյի հետ գնացել Ռիմինի քաղաք, որպես քարտաշ-որմնադիր։

Հետո խուսափելով իր հանդեպ իրականացվող քրիստոնեական հալածանքներից՝ փախել է մոտակա Մոնթե Տիտանո լեռը, որտեղ կառուցել է մի փոքրիկ եկեղեցի և հիմանդրել այսօրվա Սան Մարինոն։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 301 թվականի սեպտեմբերի 3-ն է։