Սանասարյանի մեղադրանքը հիմնավոր է, ցուցմունքներ կան. Արթուր Վանեցյան

Պետական վերհսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը ամբողջովին հիմնավորված է, ցուցմունքներ կան ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ին մեղադրում են Սանասարյանի գործը «կարելու» մեջ, Վանեցյանն արձագանքեց.

«Հայաստանի Հանրապետությունում 2018թ.-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և Ազգային անվտանգության ծառայությունն այդ գարծում ունի իր առանցքային դերակատարությունը։

Ես խնդրում եմ առհասարակ չշահարկել այդ գործը։ Մեծ աղմուկ է ստացել պարոն Սաասարյանի դեմ հարուցված գործը և իրեն մեղադրանք առաջադրելը։ Ես ուզում եմ ասել մեկ բան, ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորություններն՝ անկախ նրանից, թե մեղադրվող անձը կլինի իմ ազգանկանը, բարեկամը, ընկերը, հարազատը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պիտի կանգնի օրենքի առջև ու պատասխան տա։

Եթե ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք ևս պետք է պատժվեն ու նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ», – ասաց Արթուր Վանեցյանը։