Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունում 5,2 մլրդ դրամի խախտում է բացահայտվել․ ՊԵԿ

ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը փոխանցեց, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։

Ըստ Մկրտչյանի, ««Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն»: Լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն ավելի ուշ:

Աղբյուր՝ azatutyun.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...