Սաբոտաժ Տարոն Մարգարյանի կողմից. Ինչո՞ւ «Սանիթեք»-ը չի կարողանում կատարել աղբահանությունը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ։

Քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիթեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից։ Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում