Ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, հետո էլի փակել. բանակցությունները վերսկսվել են

Ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, հետո էլի փակել. բանակցությունները վերսկսվել են

Sputnik Արմենիան գրում է․ Բարձրավան համայնքի ղեկավարը հայտնեց` իրենց գյուղի բնակիչներիՇուռնուխն չեն տարհանել. գյուղում խուճապ չկա, բայց, բնականաբար, մարդիկ անհանգստացած են։

Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ, սակայն ճանապարհը բացելու ուղղությամբ բանակցությունները վերսկվսել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բարձրավան գյուղի գյուղապետ Օնիկ Ավագյանը։

«Մենք այլընտրանքային ճանապարհ ունենք դեպի Տաթև-Կապան ճանապարհին միանալու` մեր գյուղից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, սակայն այն անտառների մեջով, դաշտերով, սարերով է։ Այսինքն` շատ վատ ճանապարհ է, ամենագնացներ են պետք այնտեղ հասնելու համար»,–ասաց Ավագյանը։

Նրա խոսքով` Բարձրավանից տարհանում չի իրականացվել, և տեղի բնակիչներն ապրում են իրենց կյանքով` խուճապ էլ չկա, սակայն անհանգստություն, բնականաբար, կա։

Ավագյանը նաև պատմեց` երեկ երեկոյան Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ինքն էլ է եղել, և արգելափակված մեքենաների համար ռուսների միջամտությամբ ճանապարհն ադրբեջանական զինվորները որոշ ժամանակով բացել են։ «Երեկոյան ժամը 11-ից հետո ճանապարհը ռուսների միջամտության բացեցին, բայց լուսադեմին արդեն նորից փակեցին»,–ասաց Ավագյանը։