Ռուսաստանում համերգի ժամանակ աղջիկ է մահացել

Ռուսաստանում համերգի ժամանակ աղջիկ է մահացել

Կրասնոյարսկում թաթարական ծագումով 22-ամյա ռուս երգիչ Ռամիլի համերգի ժամանակ մի աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է Mash Telegram-յան ալիքը։

Անվտանգության ծառայությունը նրան դուրս է բերել ամբոխի միջից, սակայն մահվան հանգամանքները դեռեւս հայտնի չեն։ Աղջիկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ռամիլը կատարվածի մասին իմացել է ավելի ուշ։

Սկզբում արտիստը տեղի ունեցածի մասին էմոցիոնալ գրառում է արել իր Telegram-յան ալիքում, սակայն հետո ջնջել է այն։

Ականատեսների խոսքերով՝ տուժողը կորցրել է գիտակցությունը։ Անվտանգության ծառայությունը նրան դուրս է բերել ամբոխի միջից եւ հանձնել շտապօգնության մեքենային, սակայն աղջկան փրկել չի հաջողվել։