Ռուսաստանն ու Թուրքիան իրական քողարկված կոնֆլիկտային իրավիճակում են

Ռուսաստանն ու Թուրքիան իրական քողարկված կոնֆլիկտային իրավիճակում են

Կա այդպիսի հասկացություն՝ «մարդիկ ուժ են հավաքում»: Կարծում եմ՝ Ռուսաստանն ուժ է հավաքում: Այս մասին հայտարարել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել: «Ամեն ինչ դեռ առջեւում է: Ռուսաստանն ու Թուրքիան իրական քողարկված կոնֆլիկտային իրավիճակում են: Դա հասկանալի է: Եվ ինչ-որ մեկն իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի:

Պուտին Էրդողան

Պատմության մեջ երբեք չի եղել այնպես, որ թուրքերը հաղթանակ տանեն Ռուսաստանի նկատմամբ: Ընդհանրապես նման բան չի կարող լինել»,-նշել է Գաբրելյանովը: