Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է, որ եռակողմ պայմանավորվածությունները կատարվեն առանց այլընտրանքի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և իրավիճակը շտկելու համար», — ասել է Պեսկովը լրագրողներին։

Լրագրողների հարցին թե ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել:

«Ես հստակ չեմ կարող ասել։ Բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում», — ասել է Պեսկովը: