Ռուսական ռազմաբազայի զինծառայողների զորավարժանքի հետևանքով ողջ համայնքը սարսափահար էր եղել (Տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները զորավարժանք էին անցկացնում, որի հետևանքով ողջ համայնքը սարսափահար էր եղել։ Իրենց հրամանատարի խոսքով, ով նույնիսկ չէր ուզում ներկայանալ, դա եղել է հրաման։

Տեսանյութում պարզ լսվում է ինչպես են հնչում կրակոցները։ Հրամանատար ներկայացած անձը պարզաբանում էր, որ փամփուշտները դատարկ են եղել։

Տեսանյութը՝ Armen Haiarpy Gevorgyan-ի ֆեյսբուքյան էջից