Աշխարհ

Ռուսական կողմն ուսումնասիրում է Հայաստանի ուղղությամբ հարվածների մասին տեղեկությունները

Ռուսական կողմն ուսումնասիրում է Հայաստանի ուղղությամբ հարվածների մասին տեղեկությունները

Ռուսական կողմն ուսումնասիրում է այսօր հայտնված ինֆորմացիան Հայաստանում մարտական մեքենայի խոցման մասին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք մշտապես կապի մեջ ենք հայկական կողմի հետ: Դուք գիտեք, որ նախարար Շոյգուն մշտապես կապի մեջ է երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ ինֆորմացիան ստուգվում եւ վերլուծվում է», ասել է Պեսկովը:

շոյգու

Հարցին՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի կդրվեն, եթե այդ ինֆորմացիան հաստատվի, նա առաջարկել է սպասել արդյունքներին:

Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում գտնվող մարտական տեխնիկա։

Կիսվեք էջում