Ռուսական ФСБ-ն Հայաստան թուրք զինվորների մտնելու լուրերի մասին

Ռուսական ФСБ-ն Հայաստան թուրք զինվորների մտնելու լուրերի մասին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հայաստանյան սահմանապահ վարչությունը հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե թուրք զինվորականները հատել են պետական սահմանը, մտել հայկական Արագածավան գյուղ եւ կատարել հակաօրինական գործողություններ գյուղի բնակիչների նկատմամբ։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Հայաստանյան սահմանապահ վարչությունը։

Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ ըստ ФСБ-ի, եւ ներկայումս պետական սահմանի պահպանությունը շարունակվում է իրականացվել ամենօրյա սովորական ռեժիմով։

Նշենք որ, լուրեր էին տարածվել, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին: