Ռուլետների սիրահարների համար համեղ ու արագ պատրաստվող բաղադրատոմս

Ռուլետների սիրահարների համար համեղ ու արագ պատրաստվող բաղադրատոմս։ Համեղ, արագ ու յուրօրինակ ռուլետ, որը պարզապես անկրկնելի է մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ:

Բաղադրիչներ՝

Ձու — 4հ

Ալյուր — 130գր

Շաքարավազ — 130գր

Խնձոր — 600գր

Դարչին 1 թ/գ

Շաքարի փոշի

Պատրաստման եղանակ՝

Խնձորները կեղևահանել, անցկացնել քերիչով ու հեռացնել ավելորդ հյութը:

Ավելացնել 2 ճ/գ շաքարավազ, դարչինն ու խառնել։

Ձուն հարել մոտ 5 րոպե ու մաս-մաս ավելացնել շաքարավազը։

Ավելացնելմաղով անցկացրած ալյուրն ու խառնել։

Ձևամանը պատել յուղաթղթով, խնձորը լցնել մեջն ու հավասարապես տարածել։

Խնձորի շերտը պատել խմորային զանգվածով և 20 րոպե թխում՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Պատրաստ լինելուց հետո հանել ջեռոցից, դնելսրբիչի վրա և յուղաթուղթը զգուշորեն հեռացնել։

Բարի ախորժակ