Ռուբեն Մելիքյանից ու նրա ընտանիքից հայցում եմ ներողություն այդ նկարը անզգուշությամբ տեղադրելու համար. Ստյոպա Սաֆարյան

Ռուբեն Մելիքյանից ու նրա ընտանիքից հայցում եմ ներողություն այդ նկարը անզգուշությամբ տեղադրելու համար. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուբեն Մելիքյանի և Քոչարյանի կալանքը գրավով փոխարինած դատավոր Նիկողոսյանի նկարը տեղադրելիս որևէ մտադրություն չի եղել ուշադրություն հրավիրել նկարում առկա երեխայի կամ նրանց ընտանիքների վրա, իմ կողմից ու անգամ իմ բազում համակիրների կողմից որևէ անդրադարձ երեխային չի եղել /կարդացել եմ բոլոր մեկնաբանությունները մեկ առ մեկ/, որևէ անձնական վիրավորանք չի հասցվել նկարում առկա ոչ մի պերսոնաժի, բացի նրանց մասնագիտական գործունեության ու նրանց միջեւ կապի հիշատակումը։ Իմ մտքով չի անցել այն, ինչ որոշ ինքնադրսեորվողներ ինքնադրսեորվել են իրենց հատուկ բարոյականության դաշտում” փորձելով ուշադրությունը շեղել գրառումից’ վեթինգից և նախկինում դատավորների նշանակման կարգից։

Այդուհանդերձ, Ռուբեն Մելիքյանից ու նրա ընտանիքից հայցում եմ ներողություն այդ նկարը անզգուշությամբ տեղադրելու համար, հորդորում եմ մյուս ընկերներին էլ իրենց պատերից ու գրառումներից հանել դա, որտեղից էլ վերցրել էի ես։

Իսկ գրառումը, որն ուղեկցում էր այդ նկարին, ամբողջությամբ պահպանվել է, և այն որևէ վերանայման ենթակա չէ, որովհետև այնտեղ որևէ խոսք անձնականի կամ ընտանեկանի մասին չկա և չի լինի։ Թերեւս այդ գրառմանը գնահատական տվողները պետք է դա նկատած լինեին ու հեռուն գնացող եզրակացություններ չէին անի։

Հ.Գ. Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականի որակն ակնհայտ է սույն փաստերը չտեսնելու “միտումնավորությունից”, ու հասկանում եմ, թե նա ինչով է զբաղված»: