Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Կարապետյանը շրջել են Գյումրիում

Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Կարապետյանը շրջել են Գյումրիում

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից երկրի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում հանդիպել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրանք շրջել են քաղաքում եւ քննարկել ապագա ծրագրերը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Հայաստան» դաշինքի անդամները նախընտրական արշավ անցկացրեցին Հայաստանի Շիրակի մարզում` այցելելով նաեւ Գյումրի, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ:

Նշենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում սատարեց «Հայաստան» դաշինքին: