Ռոբերտ Քոչարյանը ոնց որ թե օրենքի հետ խնդիրներ ունի. Արարատ Միրզոյան

Ռոբերտ Քոչարյանը ոնց որ թե օրենքի հետ խնդիրներ ունի։ Այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողները հետ զրույցում այն հարցին՝ Քոչարյանն ակտիվանում է՝ ԶԼՄ-ներ գնելուց սկսած՝ մինչեւ ֆեյսբուքյան էջեր ու խմբեր է ձեռք բերում, խոսում է ընդդիմադիր բեւեռ ստեղծելու մասին, սա իշխանությունների համար վտանգ ներկայացնո՞ւմ է՝ Միրզոյանը պատասխանեց.

«Որ իշխանությունը կխլի՞ մեզանից: Իշխանությունը ումը կլինի, ով կլինի մեծամասնություն գործադիրում ՝ որոշում է ՀՀ ժողովուրդը: Եթե ՀՀ քաղաքացիները որոշեն, որ մենք չենք լինելու իշխանություն՝ 10 րոպե հետո, թե 5 տարի հետո էական չի:

Եթե որեւէ անձ, այդ թվում ձեր ասած մարդը կհավաքի անհրաժեշտ աջակցությունը, ապա քավ լիցի, մենք խնդիր չունենք պահել իշխանությունը մեզ եւ չտալ որեւէ մեկի, ով ուզում է լինի:

Ինչ վերաբերում է ձեր ասած մարդուն, ապա ոնց որ թե էդ մարդը օրենքի հետ խնդիրներ ունի, էլի, տեսնենք ինչ է լինում, հետո կխոսենք»: