Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի. Դատարանը որոշեց

Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի ․ «Դատարանը որոշեց վերանայել դատախազի և տուժողների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները և որոշեց Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և նրա նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,–ասաց նա։

Դատավորը հայտնեց նաև,  որ որպես երաշխավորում վճարած Արցախի ներկա և նախկին նախագահների գումարները հետ կվերադարձվեն։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Քոչարյանի և մյուսների քրգործով դատավոր Արմեն Դանիելյանը հանկարծ որոշեց, որ դատական ստուգման փուլն ավարտված է, և ինքը պետք է խորհրդակցական սենյակ գնա` որոշում կայացնելու։

Որպես բողոքի նշան՝ Ռոբերտ Քոչարյանի Պաշտպանական խմբի անդամները չմասնակցեցին այսօրվա դատական նիստին։