Ռիտա Սարգսյանին կոմայի մեջ տեղափոխել են արտերկիր

Ռիտա Սարգսյանին կոմայի մեջ տեղափոխել են արտերկիր: Այս մասին ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջը՝ Ռիտա Սարգսյանին, կոմայի մեջ տեղափոխել են արտերկիր՝ բուժման: Նշենք, որ Ռիտա Սարգսյանն արդեն երկու շաբաթ է ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Վերջինս գտնվում էր  «Նաիրի» Բժշկական Կոնտորնում։

ռիտա սարգսյան

Նշենք, նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

«Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ լիազորված չեմ հաղորդելու»,- նշեց Գնունին:

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն` Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել է COVID-19: