Ռեստորանում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ. կասկածյալները՝ «Ճվ-ճվ Արոյի» անուղղելի զավակներն են

Ռեստորանում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ. կասկածյալները՝ «Ճվ-ճվ Արոյի» անուղղելի զավակներն են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի, ծածկռտուքի, կրակոցների և խուլիգանության մասին:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը Երևանի բնակիչ, 31-ամյա Սամվել Քոթանջյանը իր ընկերների և վերջիններիս ընտանիքների անդամների հետ գտնվելիս են եղել Երևանում գործող ռեստորանային համալիրներից մեկում:

Այնտեղ հարևան սեղանին եղել են նաև Երևանի բնակիչներ, 29-ամյա Սարգիս Վարդանյանը, 28-ամյա Սերժ Վարդանյանը, ինչպես նաև նրանց հետ դեռևս չպարզված մեկ քաղաքացի:

Վերջիններս սեղանի շուրջ նստած խոսելու ժամանակ բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ են արել, ինչն էլ լսելով, Ս. Քոթանջյանը դիտողություն է արել նրանց, որը վերածվել է վիճաբանության:

Այնուհետև օպերատիվ տվյալներ են ստացվել որ Ս. Քոթանջյանը իր 2 ընկերների հետ Սայաթ-Նովա 12 շենքի մոտ հանդիպել է Սարգիս Վարդանյանին, ապա ծեծի ենթարկել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Սերժ Վարդանյան

Նոյեմբերի 3-ին՝, ժամը 01:00-ի սահմաններում Ս. Վարդանյանը, վարելով Mercedes GL մակնիշի ավտոմեքենան, պատահաբար հանդիպել է Ս. Քոթանջյանի ընկեր, Երևանի բնակիչ, 26-ամյա Սամվել Ղազարյանին:

Վերջինս եղել է Kia մակնիշի ավտոմեքենայով: Ս. Վարդանյանը փորձել է կանգնեցնել նրան, ապա վերջինիս հետապնդելով՝ դիտավորությամբ հարվածել է Kia-ին, սակայն այդ ժամանակահատվածում Ս. Ղազարյանը հեռախոսակապ է հաստատել Ս. Քոթանջյանի հետ, հայտնել կատարվածի մասին, ով էլ վերջինիս ասել է, որպեսզի չկանգնի և փախուստի դիմելով, անմիջապես գնա իր բնակության հասցե:

Ս. Վարդանյանը հետապնդել է Ս. Ղազարյանին, սակայն վերջինիս հաջողվել է հասնել Ս. Քոթանջյանի տան մոտ, որտեղ Ս. Քոթանջյանը, նրա հայրը՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Արայիկ Քոթանջյանը և նրանց մոտ որպես թիկնապահ աշխատող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ծատուրյանը նախապես զինված դիմավորել են Ս. Ղազարյանին և նրան հետապնդող Ս. Վարդանյանին:

Ապա իրենց մոտ եղած դեռևս չպարզված զենքերով կրակոցներ են արձակել հետապնդվող ավտոմեքենաների ուղղությամբ, ովքեր էլ կրակոցներից խուսափելու համար դիմել են փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. և Ս. Վարդանյանները «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդիներն են, իսկ Ա. Քոթանջյանը՝ Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալներին, նրանց ավտոմեքենաներն ու հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: