Ռեհանն ունի բուժիչ և օգտակար հատկություններ, այն համարվում է բնական հակաբիոտիկ միջոց

Ռեհանն ունի բուժիչ և օգտակար հատկություններ, այն համարվում է բնական հակաբիոտիկ միջոց։

Ռեհանն հրաշալի միջոց է տարբեր տեսակի բարձր ջերմության դեպքում։

Այն համարվում է բնական հակաբիոտիկ միջոց,այն բակտերիասպան,սնկասպան և հականեխիչ հատկանիշների շնորհիվ արդյունավետ կերպով ազդում է ջերմության բարձրացման պատճառների վրա և իջեցնում է ջերմությունը։

Մեծ քանակությամբ վիտամին С-ի և ռուտինի շնորհիվ՝ ռեհանի օգտագործումը խթանում է անոթների պատերի ամրությունը, կանխարգելում է դրանց փխրունությունը, իսկ ռեհանի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են սրտանոթային համակարգն ու կանխարգելում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը:

Այս բույսի բաղադրության մեջ մտնող տարրերը նաև նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, լավացնում են արյան շրջանառությունը: Ռեհանի շնորհիվ սիրտը ստանում է այդքան անհրաժեշտ կալիումը: