Ջոն Ռոքֆելլերի՝ աշխարհում առաջին միլիարդատիրոջ «թանկ» խորհուրդները, բարձրունքներ նվաճելու համար

Ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլլարատեր-միլիարդերն աշխարհում՝ Ջոն Դևիսոն Ռոքֆելլերը, իր ապրած 97 տարիների ընթացքում անցել է բազում փորձությունների միջով և հասել այն ամենին, ինչին ձգտել, երազել և ցանկացել է։ Նա մշտապես ապրել է առողջ ապրելակերպով և երբևէ չի օգտագործել ալկոհոլ ու չի ծխել։

Ջոն Ռոքֆելլերը մինչև հիմա համարվում է ամենահարուստ մարդը պատմության մեջ։ Ռոքֆելերին միշտ դիտարկում են երկու տեսանկյունից՝ կային մարդիկ, որոնք պաշտում էին նրան, քանի որ միշտ հսկայական միջոցներ էր տրամադրում բարեգործությանը, և նրանք, ովքեր ատում էին մի պարզ պատճառով. նա միշտ անում էր այն, ինչն անհրաժեշտ էր իր բիզնեսն առաջխաղացնելու համար։

առաջին միլիարդատեր

Bavnews-ը ներկայացնում է Ռոքֆելլերի կյանքի «անգին» խորհուրդներից մի քանիսը, որոնցով շնորհիվ նա կարողացել է հասնել նման կարողության, բարձունքների և առհասարակ՝ այն ամենին, ինչ ուզեցել է։

  • Վաստակեք հեղինակություն և նա կաշխատի ձեզ համար:
  • Համառության շնորհիվ կհասնես ամեն ինչի լինի դա ճիշտ, թե՝ սխալ, լավ, թե՝ վատ:
  • Բիզնեսի վրա հիմնված ընկերությունը ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը:
  • Ես չգիտեմ ավելի թշվառ բան, քան այն մարդը, ով աշխատում է փող՝ փողի համար:
  • Եթե ձեր միակ նպատակը հարստանալն է, դուք երբեք չեք հասնի դրան:
  • Ինձ պետք չէ մտածող ժողովուրդ, ինձ պետք է աշխատող ժողովուրդ:
  • Ես միշտ փորձել եմ ցանկացած անհաջողությունը դարձնել հնարավորություն:
«Թանկ» խորհուրդներ
  • Ես չեմ կարծում որ հաջողության հասնելու համար գոյություն ունի ավելի կարևոր հատկանիշ քան համառությունն է:
  • Միշտ փորձեք ցանկացած անհաջողությունը նոր հնարավորության վերածել։
  • Ես երբեք չեմ կռահել ինչ կլինեմ այս կյանքում, բայց ես միշտ իմացել եմ, որ ծնվել եմ ավելի մեծ բանի համար:
  • Առավելագույն հաճույքը ներդրած ջանքերից ստացվող դիվիդենտներն են։
  • Բավական չէ միայն ճիշտ գործել. պետք է թույլ տալ, որ մարդիկ հասկանան, որ դուք ճիշտ եք գործում։
  • Գործատուն ավելի շուտ կվարձի ձգտումով մարդուն, քան ամենագետ մարդուն։
  • Լավ կառավարումն այն է, երբ սովորական մարդկանց սովորեցնում եք հանճարեղ մարդկանց աշխատանք կատարել։
  • Մի վախեցեք լավից հրաժարվելուց՝ կատարյալին հասնելու համար։
Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...