Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին

Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին

Այս մասին Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է.

«Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին:

Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1»: