Պրոֆեսիոնալ մարզիկ Էրիկ Օհանյանը վիրավորումից հետո կրկին վերադարձել է կամավորների շարքերը

Պրոֆեսիոնալ մարզիկ Էրիկ Օհանյանը վիրավորումից հետո կրկին վերադարձել է կամավորների շարքերը

Սեպտեմբերի 29-ին պրոֆեսիոնալ մարզիկ Էրիկ Օհանյանը, որպես պահեստազորային սպա, կամավոր մեկնել էր առաջնագիծ։ Էրիկը հոկտեմբերի 4-ին բեկորային վիրավորում էր ստացել և նրան տեղափոխել էին հոսպիտալ վիրահատության։

Վերջինս հիվանդանոցից դուրս գրվելուն պես կրկին վերադարձել է կամավորների շարքերը։

էրիկ օհանյան

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ամբողջ բուժանձնակազմին, ովքեր այս թեժ պահին իրենց ջանքերն են գործադրում և մասնագիտացած օգնությունն են ցուցաբերում վիրավորներին․ Հաղթելու Ենք»,-գրել է նա։