Պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարավոր չէ անուն ձեռք բերել․ Արման Աբովյանը՝ Վայոց ձորի միջադեպի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ Վայոց ձորում Քաղաքացու օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած աղմկոտ միջադեպի մասին ։

«Այսօր՝ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը, շատ տարօրինակ տեսանյութ էր հրապարակել, որտեղ անթաքույց և հուզված մեղադրում էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանին և առհասարակ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը՝ հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ։

Սկսեմ սկզբից. Որոշակի տեղեկության համաձայն՝ «Քաղաքացու օրը» նշելու ընթացքում, Վայոց Ձորի մարզում, տեղի է ունեցել իբր մի միջադեպ փոխմարզպետի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանի միջև։
Սա մեկ.

Երկրորդը` «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը շատ հուզված պնդում էր, որ ԲՀԿ պատգամավոր՝ Բագրատյանը, հայհոյել է ինչ-որ փոխմարզպետի և քիչ էր մնում ծեծի ենթարկեր (այս պահին իմ աչքերը սկսեցին զարմանքից կլորանալ):

Առաջին հերթին, կցանկանայի մի երկու պարզաբանում տալ՝ այդ բացարձակ ապատեղեկատվության վերաբերյալ, որը ցավոք հնչեցվեց մեր գործընկերներոջ կողմից, չգիտեմ գիտակցաբար թե ոչ, կամ գուցե՝ անփորձության և ավելորդ էմոցիայի ազդեցության տակ։

Առաջին` ոչ ոք, ոչ ոքի չի փորձել ծեծել ։ Դա սուտ է և փաստացի զրպարտություն
կամ փոխմարզպետի հիվանդագին երևակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր՝ ոչ ադեկվատ և տարօրինակ պահվածքը։ 

Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին, վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ոչ էլ տեղի է ունեցել <<Իմ Քայլը>> խմբակցության պատգամավորի և փոխմարզպետի կողմից նկարագրված միջադեպը (ավելի ճիշտ, ոչ այն սցենարով, որը հուզված ներկայացնում է մեր գործընկերը) ։

Ինչևիցե, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին դատել սթափ, հազար անգամ մտածել և մանրակրկիտ վերստուգել տեղեկությունները հրապարակելուց առաջ , հատկապես երբ խոսքը վերաբերվում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ի վերջո քաղաքական պատասխանատվություն գոյություն ունի)։

Ինչ վերաբերվում է միջադեպին, ապա ես ուղղակի հորդորում եմ մեր գործընկերներին հետևություններ անել ստեղծված իրավիճակից և առաջին հերթին բացատրել իրենց թիմակից փոխմարզպետին, որ այո՛ “իրավիճակ է փոխվել” և պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարհավոր չէ “անուն” ձեռք բերել։

Իսկ թե ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է այդ սադրանքը իրականացվել, հարկ եղած դեպքում անպայման կանրադառնամ, շատ եմ ուզում կարծել, որ սա պարզապես թյուրիմացություն է։

Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները և ըստ այդմ կանենք վերջնական եզրակացություններ։

Հ.Գ.Տարօրինակ է, որ վերջերս շատ են մեզ փորձում ցուցումներ տալ մեր կոլեգաները։ Դա ոչ ցանկալի կասկածների տեղիք է տալիս»։