«Պուտինն արդարանում է Արևմուտքի առջև և փուռն է տալիս Նիկոլին». Արա Պապյան

«Պուտինն արդարանում է Արևմուտքի առջև և փուռն է տալիս Նիկոլին». Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պուտինն արդարանում է Արևմուտքի առջև և փուռն է տալիս Նիկոլին:

«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով՝ ես, բնականաբար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր»,- հստակեցրել է ՌԴ նախագահը»։

Փաշինյան Պուտին Ալիև

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն բացատրել է «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդաշարի եթերում Պուտինը բացատրել է, որ Ադրբեջանը սկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, մարտերն անցկացվել են միայն այդ տարածքում, սակայն Երեւանն այդպես էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու դրա տարածքը եղել եւ այժմ էլ Ադրբեջանի Հանրապետության մասն է»,-նշել է Պուտինը: