Պուտինը մեկնաբանել է իր՝ արջին կիսամերկ հեծած լուսանկարները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ծավալուն հարցազրույց է տվել ամերիկյան NBC հեռուստաալիքի լրագրող Մեգան Քելիին՝ խոսելով բազմաթիվ հարցերի շուրջ:

Զրույցի ընթացքում ամերիկուհին հետաքրքրվել է՝ ինչպես է ՌԴ ղեկավարը վերաբերվում համացանցում լայն տարածում գտած այն կադրերին, որոնցում նա պատկերված է առանց վերնաշապիկի՝ կիսամերկ ու ձիու վրա նստած:

«Ես այդպես հանգստանում եմ: Ունեմ բազմաթիվ լուսանկարներ՝ արված աշխատանքային միջավայրում, աշխատասենյակում նստած՝ փաստաթղթերով շրջապատված, բայց դա ոչ մեկին հետաքրքիր չէ»,- ասել է Պուտինը:

«Փաստորեն, ուզում եք ասել, որ մարդկանց դո՞ւր են գալիս Ձեր կիսամերկ լուսանկարները»,- շարունակել է լրագրողը: