Պուտինը մասնակցել է Միխայիլ Գորբաչովի հոգեհանգստի արարողությանը (Տեսանյութ)

Պուտինը մասնակցել է Միխայիլ Գորբաչովի հոգեհանգստի արարողությանը (Տեսանյութ)

Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ի երեկոյան՝ երկարատեւ և ծանր հիվանդությունից հետո:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ է տվել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին, ծաղիկներ դրել դագաղին Կալինինգրադ մեկնելուց առաջ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Մոսկվայի Սյունազարդ դահլիճում, նույն օրը տեղի կունենա նաև հուղարկավորությունը:

Նշենք, որ Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը մահացավ երկու օր առաջ՝ կյանքի 92-րդ տարում:

Տեսանյութը ստորև