Պոռնկագրական նյութեր տարածած Արմենուհին «Զվարթնոց»-ից բերման ենթարկվեց

Կիսվիր ընկերներիդ հետ

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 15.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված Արմենուհի Խ.-ն:

Ոստիկանությունը հայտնում է, որ Արմենուհին ոստիկանության Վայքի բաժնի կողմից 2015թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...