ՊՆ մանրամասներ է հայտնել անհետ կորած զինծառայողի վերաբերյալ

ՊՆ մանրամասներ է հայտնել անհետ կորած զինծառայողի վերաբերյալ

Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։

ՊՆ-ից Bavnews.am-ին հայտնեցին, որ զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը։

Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

զինվոր

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հավելենք, որ զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։