Պղծել են Գանդիի արձանը․ Հնդկաստանի դեսպանը մերժել է Սոնա Աղեկյանի հետ հանդիպման հրավերը

Պղծել են Գանդիի արձանը․ Հնդկաստանի դեսպանը մերժել է Սոնա Աղեկյանի հետ հանդիպման հրավերը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը մերժել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի հանդիպման հրավերը։ Գրավոր ներկայացված մերժման մեջ նշվում է․

«Ձեր ատելության քարոզչության շնորհիվ այսօր Մահաթմա Գանդիի արձանը պղծվել է։ Դեսպանատունը իրավական հետապնդում կձեռնարկի հանցագործների դեմ։ Դեսպանը չի ցանկանում հանդիպել Ձեզ»։

Ի պատասխան՝ Սոնա Աղեկյանը գրել է․ «Ձեր շնորհիվ այսօր Հայաստանում անամոթաբար տեղադրվում է Հայոց ցեղասպանությունը ժխտող Մահաթմա Գանդիի արձանը»։

Հիշեցնենք, որ Մահաթմա Գանդիի արձանի՝ Երևանում տեղադրելու դեմ բողոքի ակցիա էր անում «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը՝ նշելով, որ Գանդին ժխտում էր Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի բարեկամն էր։

Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր արձանի տեղադրման հարցը, այդ ժամանակ ևս աղմուկ բարձրացավ, սակայն որոշվեց տեղադրել արձանը։