Պարտքը չէին տվել, նա էլ գնաց այդ արարքին. եզդիները վստահ են՝ վենդետա չի լինի

«Ռուսաստանում չգիտեմ ինչ կարող է լինել, բայց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում ոչ մի վենդետա էլ հնարավոր չէ: Շամիրամ համայնքում այդպիսի մարդ չի ապրում, որ ունակ է վենդետա իրականացնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շամիրամի համայնքապետ Մուրազ Բրոյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին հնչած կրակոցներին և երեկ արդեն կրակոցներն արձակելու մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի ձերբակալությանը:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձի սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանը:

Շամիրամի համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը բազմիցս խոսել է համայնքի բնակիչների հետ, հորդորել է վերջ դնել կատարվածին: «Հավատացնում եմ՝ այդ դեպքը շարունակություն չի ունենա: Կրակողը բռնված է, 4 հոգի մահացած են, 8-ն էլ՝ վիրավոր: Հիմա էլ ի՞նչ կարելի է փոխել»,- հավելեց Բրոյանը:

Նյութի աղբյուրը` 1in.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...