Պարսիկներն էլ են աշխատում հնարավորինս զերծ մնալ Ադրբեջանի տարածքով ՌԴ ապրանք արտահանելուց․ Հարություն Մնացականյան

Պարսիկներն էլ են աշխատում հնարավորինս զերծ մնալ Ադրբեջանի տարածքով ՌԴ ապրանք արտահանելուց․ Հարություն Մնացականյան

ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի խորհրդական (2017-18 թթ․), Հարություն Մնացականյաննը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանք արտահանելու թեմային։

«Առավոտ տեսա՝ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որտեղ խոսում էր փաստաթղթերի ստորագրումից և մեջբերել էր մի քանի կետ։ Մեջբերում եմ երկրորդ կետը։

2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջեւան: 

Հիմա կանխատեսում անեմ էլի։ Ուրեմն երբ հայկական բեռնատարները հայտնվեն Ադրբեջանի տարածքում, շատ միամիտ, պատահական ձևով թալանվելու են մի քանի խմբերի կողմից, քրեական գործեր են հարուցվելու ու, չգիտես ինչու, ոչ մի նման դեպք չի բացահայտվելու։

Իրան Հայաստան

Ու սա լինելու է ինտենսիվ շարունակական։ Նաև Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունն է այնքան կաշառք պոկելու վարորդներից, որ բացարձակ նպատակահարմար չլինի հայկական մեքենաների տեղաշարժն այդ երկրով։

Փոխարենն Ադրբեջանն էժան գնով առաջարկելու իր տրանսպորտային միջոցները, նույնիսկ շատ էժան, մատչելի գնով, հստակ երաշխիքներով, որ բացարձակապես չեն թալանվի։ Արդյունքում մի քանի տրանսպորտային ընկերություններով, դեմպինգի շնորհիվ կոնկրետ ամբողջական ինֆոներ կսկսի հավաքել, թե որ ֆիրմային որ շուկայում ինչ ապրանք ենք տալիս ինչ գնով։

Ի դեպ, պարսիկներն էլ են աշխատում հնարավորինս զերծ մնալ Ադրբեջանի տարածքով ՌԴ ապրանք արտահանելուց։ Մի քանի անգամ փորձ արեցին մեր երկրի հետ համաձայնության գալու, բայց տեղաշարժվող չեղավ։ էս թեմայով մի քանի պաշտոնյայի հետ հանդիպեցի ու մնաց օդում, ոչինչ չարվեց», — գրել է գործարարը։