Պարոն Սանասարյան, ափսոս եք, սխալ տեղ հայտնվեցիք, Ձեզ հասնում է ինչ անում են

Պարոն Սանասարյան, ափսոս եք։ ՊՎԾ նախկին տնօրեն Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր մի հայտնի ՀՀԿ-ական պատահական հանդիպեց ու փորձեց առիթից օգտվել.

-Պարոն Սանասարյան, ափսոս եք, սխալ տեղ հայտնվեցիք։
-Պարոն ….յան, միայն այն, որ Ձեր թիմը Սերժի գլխավորությամբ հեռու է պետության կառավարումից, ես անգամ պատրաստ եմ բանտում հայտնվել։
-Ձեզ հասնում է ինչ անում են,
-Ձեզ էլ, շնորհակալություն։

Ուրեմն մի անգամ էլ ասեմ. մի տարի առաջ ազատվել ենք չարիքից, իսկ ով պաշտոնի կլինի, ով պաշտոնաթող, արդեն երկրորդական է։

Սիրում եմ բոլորիդ»։