Պարզվում է՝ ճանաչվել եմ 2018 թվականի լավագույն երեք քաղաքական գործիչներից մեկը․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ճանաչվել է 2018 թ․-ի լավագույն երեք քաղաքական գործիչներից մեկը․

«Այսօր ինձ հաճելի անակնկալ մատուցեց Հայկական PR ասոցիացիան։ Պարզվում է, ես տեղյակ էլ չեմ եղել, որ հատուկ ժյուրին փակ-գաղտնի քվեարկությամբ ինձ ճանաչել է 2018 թվականի լավագույն երեք քաղաքական գործիչներից մեկը։ Բնականաբար, ինչպես հասկացաք՝ առաջինը Նիկոլ Փաշինյանն է եղել։ Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար»։