Պարզվել է վարորդի կողմից վրաերթի ենթարկված հեծանվորդ եղբայրների ինքնությունը. նրանցից մեկի վիճակը ծանր է

Պարզվել է վարորդի կողմից վրաերթի ենթարկված հեծանվորդ եղբայրների ինքնությունը. նրանցից մեկի վիճակը ծանր է

Shamshyan.com-ը գրում է․ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեցոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 22-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արևաբույր գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ցոլակ Եղիազարյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված հեծանվորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդներն են Երևանի բնակիչներ, 39-ամյա Բորիս Շարբատյանը և 35-ամյա Արծրուն Շարբատյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 2 հեծանվորդի:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն էին ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: