«Պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին․ Կեցցես Ռուբեն»․Արմեն Մուրադյան

Պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին․․․ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Խոսքերն ավելորդ են․․․ Կեցցես Ռուբեն Աբաջյան ջան` հպարտ ու ուժեղ եմ, որ դու աշխատում ես մեր թիմում․․․ Եթե կարճ ասենք՝ պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին:

Ժամեր առաջ ավարտվեց մեր զինհաշմանդամ Վահեի սրտի վիրահատությունը։ Վահեին «Մեկ պատուհան» ծրագրի շրջանակներում «գտել էր» Ռուբեն Աբաջյանը՝ Ռոբերտ Աբաջյանի եղբայրը։

Ռուբենի հետևողական աշխատանքի արդյունքում Վահեն ճիշտ ժամանակին հետազոտվեց և արդյունքում պարզ դարձավ, որ ունի հրատապ վիրահատության կարիք։

Հետաքրքիր դրվագ պատմեցին, չնայած վիրահատությունն արդեն ավարտվել է, բայց Ռուբեն Աբաջյանը հիվանդանոցի պատի տակ սպասում է, որ անձամբ խոսի Վահեի հետ և համոզվի, որ Վահեն իրեն լավ է զգում…

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Նորք Մարաշ բուժհաստատության բժիշկներին՝ տնօրեն Միքայել Ադամյանի գլխավորությամբ, մեր Հերոսի կյանքը փրկելու համար»։