Պարեկների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձորում հայտնի «Կիրովականսկի Վալոդիկ»-ի մեքենան

Պարեկների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձորում հայտնի «Կիրովականսկի Վալոդիկ»-ի մեքենան

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Վանաձորում իրականացրել են «Քիմմաքրում օրինախախտների նկատմամբ» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Լոռու գումարտակի Վանաձորի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վլադիմիր Գալոյանի կողմից վարած Nissan Patrol մակնիշի 95 VQ 999 համարանիշի ավտոմեքենան։

Գ․ Շանշյանի տեղեկություններով՝ Վ․ Գալոյանը 2 ամիս առաջ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ երեկ, լինելով զրկված, Վանաձոր քաղաքում Տիգրան Մեծի փողոցում ավտոմեքենա վարելու համար կանգնեցվել է պարեկների կողմից և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վանաձորում հայտնի է «Կիրովականսկի Վալոդիկ» կամ «Խիմզավոդսկի Վալոդիկ» մականվամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, հնարավոր է՝ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական վարույթ կնախաձեռնվի։