Պատերազմի 44 օրվա ընթացքում ոչ մի արկ չընկավ Արցախում Ռոբերտ Քոչարյանին պատկանող ոսկու հանքի ուղղությամբ. Մանե Էլբակյան

Պատերազմի 44 օրվա ընթացքում ոչ մի արկ չընկավ Արցախում Ռոբերտ Քոչարյանին պատկանող ոսկու հանքի ուղղությամբ. Մանե Էլբակյան

Այս մասին Մանե Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմի 44 օրվա ընթացքում ոչ մի արկ չընկավ Արցախում Ռոբերտ Քոչարյանին պատկանող ոսկու հանքի ուղղությամբ։ Կարծու՞մ եք դա պատահականություն էր, ո՛չ, պատահական չէր։

Պատահական չէին նաև Ռուստամ Գասպարյանի, Սասուն Միքայելյանի, Ջալալ Հարությունյանի գտնվելու վայրի մասին նրանց տեղաշարժի մասին կորդինատների իմացությունը թշնամու կողմից։

Ռոբերտ Քոչարյան

Պատահական չէին կարևորագույն օբյեկտների, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների կորդինատների հստակ իմացությունը, ՄՈԲ ուժերի տեղաշարժի մասին տեղեկությունները, ոստիկանության զորքերի տեղակայման վայրի մասին տեղեկությունը Շուշիի մշակույթի տանը։

Ոչինչ էլ պատահական չի եղել, ես ավելի քան վստահ եմ, որ Քոչարյանի և իր կողմից ղեկավարվող գեներալ կոչվածներն են հենց փոխանցել այդ տվյալները և շատ լավ են իմացել, ում պատկանող հանքը, օբյեկտը որպես թիրախ փոխանցել և ումը ոչ»։