Պառավաքարի բնակչի վարորդական վկայականում Ադրբեջան է նշված. գյուղապետը հերքում է

Պառավաքարի բնակչի վարորդական վկայականում Ադրբեջան է նշված. գյուղապետը հերքում է

News.am-ը գրում է․ Ես նման տեղեկություն չունեմ, նույնիսկ չգիտեմ էլ այդ անձը Պառավաքարից է, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոման Մարգարյանը` անդրադառնալով համացանցղում շրջանառվող այն լուրերին,որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի քաղաքացու վարորդական վկայականում Ադրբեջան է նշված:

«Կարող է Ադրբեջանում ծնված լինի քաղաքացին, փախստական լինի, այդ պատճառով գրված լինի Ադրբեջան, ամեն դեպքում ես չգիտեմ` կոնկրետ ում մասին է խոսքը, անուն ազգանունը ջնջված է նկարում, ես էլ չգիտեմ` մեր գյուղում նման դեպք»,-ասաց նա:

Անդրադառնալով այն լուրերին, թե մարզում ռուս խաղաղպահներ կան, նա ասաց, որ նման բան չկա, ինքը մինչեւ այժմ ոչ մի խաղաղապահի դեռ չի հանդիպել Տավուշի մարզում:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Զաքարյանը գրել էր, որ Հայաստանի սահմանամերձ Տավուշի Պառավաքար գյուղի քաղաքացու վարորդական վկայականում Ադրբեջան է գրած, երբ քաղաքացին հարցրել է թե սա ի՞նչ է, պատասխանել են, որ «ջիպիեսով տենց ա ցույց տվել ու ինտերնետում այդպես է գրանցված»: