Պանրով և խոզապուխտով համեղ կեքս
Պանրով և խոզապուխտով համեղ կեքս
Պանրով և խոզապուխտով կեքս պատրաստելու համար անհրաժեշտ է՝ թթվասեր — 200 գր․, սոդա — 0,5 թգ․, ալյուր — 250 գր․, քերած պանիր(չեդդեր) — 200 գր․, կարագ — 100 գր․, ձու — 2 հատ, մանր կտրատած խոզապուխտ — 200 գր․, աղ, պղպեղ, կանաչի:
Համեղ կեքսի պատրաստման եղանակը
Կարագն ու ձվերը հարել ավելացնել թթվասեր, քերած պանիր, կտրատած խոզապուխտ, կանաչի, աղ, պղպեղ, ալյուր ավելացնել և լավ խառնել։
Կեքսերի կաղապարները բուսայուղով պատել, լցնել խմորը և 180 աստիճան տաքացված ջեռոցում եփել մոտ 30 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am-ը։