Պանամայում այրում են Ֆիդել Կաստրոյի նկարը․ ամենից անսովոր ամանորյա սովորությունները աշխարհում

Կիսվիր ընկերներիդ հետ

Շուտով ամանոր է։ Գրեթե ողջ աշխարհը պատրաստվում է ճանապարհել հին տարին՝ պատրաստ լինելով ընդունել նոր մարտահրավերները։

Մարդկանց մի մասը տոնական սեղանն է պատրաստում, շատերը գնում են նոր հուգուստներ և պարագաներ։ Սուրբ ծննդյան տոները, որքան յուրահատուկ են տարբեր ընտանիքներում, նույնքան տարբերվող են պետություններում։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում աշխարհում եղած ամանորյա  անսովոր ավանդույթները, որոնք ձեզ ոչ միայն կզարմացնեն, այլև կստիպեն ժպտալ։

1․Իտալիան հայտնի է որպես պետություն, որտեղ մարդիկ ամանորի շեմին դեն են նետում իրենց հին ապրանքները՝ հագուստ, կահույք, տեխնիկա, որպեսզի նոր տարին նորություններ բերի։ Սակայն իտալացիներին բնորոշ է ևս մեկ բան․ նրանք պարտավոր են գրել կարմիր հագուստ, իսկ եթե ոչ ամբողջությամբ, գոնե մեկ դետալ պետք է, նույնիսկ գուլպաները, ներքնազգեստները։ Հենց այդ պատճառով էլ ամանորը Իտալիայում ասոցացվում է «կարմիր ներքնազգեստներ»-ի հետ։

2․Ամանորը զվարճալի է Արգենտինայում։ Մարդիկ իրենց գրասենյակների, տների պատուհաններից պետք է նետեն բոլոր այն թղթերը, թերթերը, ամսագրերը, որոնք իրենց անհրաժեշտ չեն։ Այդ օրերին այնտեղ թղթերի անձրև է տեղում։

3․ Նոր տարին առանձնահատում է նշվում նաև Էստոնիայում։ Նրանք այցելում են շոգեբաղնիքներ և այնտեղ էլ դիմավորում տոները, իսկ նպատակը մեկն է՝ մաքուր մարմնով և հոգով դիմավորել տարին։

4․ Իսպանիայում ընդունված է հենց կեսգիշերին ուտել 12 խաղողի հատիկ, հակառակ դեպքում տարին լի կլինի դժբախտություններով և տխրությամբ։

5․ Պանամայում այրում եմ Ֆիդել Կաստրոյի խրթվիլակը՝ ի նշան չարիքի ոչոնչացման։ Ֆիդել Կաստրոյի տեղում կարող են հաայտնվել նաև այլ հայտնի աստղեր, սպորտսմեններ, իսկ նպատակը նոր տարին նոր հրաշքներով դիմավորելն է։

6․ Չիլիում մարդիկ ամանորը դիմավորում եմ գերեզմաննեորւմ, նրանք կարծում եմ, որ նոր տարին պետք է դիմավորել առանց չար հոգիների։

Լիանա Մարտիրոսյան

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...