Պայքարում են ֆոտոշոփով, ֆեյքերի մեծ բանակով, փողով ու մարդկանց կաշառելով․ Մարիամ Փաշինյան

«Երբ կանգնում են տեսախցիկների առջև, փորձում դիմակայել լրագրողների հարցերին ու ներկայանալի երևալ, բայց իրականում քաղաքական իրողության դեմ պայքարում են ֆոտոշոփով, ֆեյքերի մեծ բանակով, լրիվ անիմաստ մեկնաբանություններով, փողով ու մարդկանց կաշառելով»:

Այս մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում է գրել։

Մարիամը վերջին շրջանում հաճախ է ֆեյսբուքյան գրառումների միջացավ իր տեսակետն հայտնում քաղաքականության և, հատկապես, ընդիմադիր գործիչների քայլերի վերաբերյալ։